Կարևոր իրադարձություններ

Դպրոցները չեն փակվում․ դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք․ Արայիկ Հարությունյան

06 Հոկտեմբեր, 2020 18:45
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Դպրոցները չեն փակվում․ դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք․ Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որոշ դպրոցներում ապատեղեկատվություն են տարածվում, թե դպրոցները փակվում են: Նման բան չկա ու հիմք չկա նման որոշման համար: Դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք:

Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից: Մենք անպայման իրենց՝ այս օրերի գործունեությանը անդրադառնալու ենք պատերազմից հետո:

Ներկայում բնականոն ընթացք է, բացակաները` քիչ»:

 

Լրահոս

Դիտել ավելին