Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետն այցելել է Արցախ և ԱՀ նախագահի ու ԶՈՒ բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել խորհրդակցություն

06 Հոկտեմբեր, 2020 16:14
ՀՀ վարչապետն այցելել է Արցախ և ԱՀ նախագահի ու ԶՈՒ բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես նաև ԶՈՒ առաջիկա քայլերի մասին:


 

Լրահոս

Դիտել ավելին