Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ԱԳ նախարարը ժամանել է Բաքու. Ալիևի հետ քննարկելու են ղարաբաղյան հակամարտության սրացումը

06 Հոկտեմբեր, 2020 14:45
Թուրքիայի ԱԳ նախարարը ժամանել է Բաքու. Ալիևի հետ քննարկելու են ղարաբաղյան հակամարտության սրացումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Բաքու: Նա այս մասին գրառում է կատարել իր «Թվիթեր»-ում:

Eadaily-ն հայտնում է, որ Բաքվում  նախատեսված են Թուրքիայի ԱԳ նախարարի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության սրացումն ու իրավիճակը հակամարտ գոտում: Չավուշօղլուն բանակցություններ է ունենալու նաեւ իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ:

Հիշեցնենք, այս այցն ու հանդիպումն ուշագրավ է ղարաբաղյան հակամարտության սրացման ֆոնին: Սեպտեմբերի 27-ից սկսած  սահմանին ռազմական  գործողությունների առաջին իսկ օրվանից, Հայաստանը բարձրաձայնել է իրավիճակի սրացման գործում Թուրքիայի ներգրավվածության, նրա կողմից վարձկանների տեղափոխման ու Ադրբեջանին իր սպառազինությունները տրամադրելու մասին: Այդ մասին փաստեր ունի եւ հայտարարել է նաեւ Ֆրանսիան, ինչպես նաեւ ուղիղ կամ անուղղակիորեն այդ փաստն արձանագրել են Ռուսաստանը, Սիրիան, ԱՄՆ-ը, այդ մասին բարձրաձայնել են աշխարհի մի քանի տասնյակ առաջատար լրատվամիջոցներ:

 

Լրահոս

Դիտել ավելին