Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենան ընկել է Փամբակ-Շահալի հատվածի երկաթուղային գծերի վրա.

06 Հոկտեմբեր, 2020 13:39
Ավտոմեքենան ընկել է Փամբակ-Շահալի հատվածի երկաթուղային գծերի վրա.

Լոռու մարզում արձանագրվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից շահագործվող երկաթուղային գծերի վրա տրանսպորտային միջոցի ընկնելու հերթական միջադեպը:

Հոկտեմբերի 5-ին, ժամը 06:30-ի սահմաններում, M6 ավտոճանապարհին, եղանակային վատ պայմաններում Լեռնավան գյուղի բնակիչը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ժայռից` Փամբակ-Շահալի հատվածի երկաթուղային գծերի վրա: Վարորդը և ուղևորը լուրջ վնասվածքներ չեն ստացել:

Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ նմանատիպ միջադեպն է ճանապարհի այս հատվածում և չորրորդը՝ Լոռու մարզում:

ՀԿԵ-ն տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, մասնավորապես երկաթուղային գծերը հատելիս:

 

Լրահոս

Դիտել ավելին