Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ ՓԾ հոգեբաններն այցելում են Արցախից Հայաստան եկած ընտանիքներին և աջակցություն ցուցաբերում (տեսանյութ)

06 Հոկտեմբեր, 2020 13:19
ԱԻՆ ՓԾ հոգեբաններն այցելում են Արցախից Հայաստան եկած ընտանիքներին և աջակցություն ցուցաբերում (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հոգեբանական աջակցության բաժնի մասնագետներն այցելում են Արցախից Հայաստան եկած ընտանիքներին և աջակցություն ցուցաբերում: Նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ հոգեբանները ևս աշխատում են 24-ժամյա գրաֆիկով: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Ստեղծված իրավիճակում հոգեբանական աջակցության կարիք ունեցողները կարող են ԱԻՆ մասնագետների հետ կապ հաստատել՝ զանգելով 911, ինչպես նաև 060 712 444, 010 360 684 հեռախոսահամարներով կամ viber տարբերակով՝ +374 41 911 006:

 

Լրահոս

Դիտել ավելին