Կարևոր իրադարձություններ

Դրամական աջակցություն ուղարկեք բացառապես «Հայաստան համահայկական հիմնադրամին» և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»․ ՊՆ

06 Հոկտեմբեր, 2020 13:07
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Դրամական աջակցություն ուղարկեք բացառապես «Հայաստան համահայկական հիմնադրամին» և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է

Վերջին օրերին տարբեր առևտրային կազմակերպությունների և անհատների կողմից հայտարարվում են պաշտպանության նախարարության կարիքների համար ֆինանսական միջոցներ հավաքելու նախաձեռնությունների մասին։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ որևէ առևտրային ընկերության կամ անհատի չի պատվիրակել զբաղելու նման գործունեությամբ, իսկ բոլոր ֆինանսական միջոցները, որոնք հավաքագրվում են մեր հայրենակիցների կողմից, պետք է ուղղվեն բացառապես երկու հասցեով՝ «Հայաստան համահայկական հիմնադրամ» և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին