Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Օրենքով ընդլայնվեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լիազորությունները

06 Հոկտեմբեր, 2020 11:35
Օրենքով ընդլայնվեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լիազորությունները

ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից  օրենսդրական փաթեթով: Օրենքի նախագծի ընդունմամբ ընդլայնվեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լիազորությունները:

Ներկայացված օրինագծով ուժեղացվեց տեսչական մարմնի կասեցումների ինստիտուտը, որի միջոցով տեսչական մարմինը հնարավորութուն է ունենալու մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին սպառնացող վտանգների դեպքում տեղում, անհապաղ կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը՝ օրենքով սահմանված 10 դեպքերով:

 

Տեսչական մարմնին վերապահվեց նաև դիտարկումներ իրականացնելու գործիք

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին