Կարևոր իրադարձություններ

Իրանի խորհրդարանի խոսնակը ՌԴ Պետդումայի նախագահի հետ քննարկել է ԼՂ հակամարտության սրացումն ու այն «չափազանց տագնապալի» որակել

06 Հոկտեմբեր, 2020 10:35
Իրանի խորհրդարանի խոսնակը ՌԴ Պետդումայի նախագահի հետ քննարկել է ԼՂ հակամարտության սրացումն ու այն «չափազանց տագնապալի» որակել

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության գոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական սրացումը համարել է չափազանց տագնապալի, գրում է eadaily.com կայքը: 

«Պետք է փորձենք դադարեցնել զինված հակամարտությունը և երկխոսության միջոցով դրան վերջ տանք»,- նշել է Ղալիբաֆը:

Իրանցի ընկերոջ հետ համաձայնվել է Պետդումայի ղեկավարը։

«Ինչպես և Դուք մենք ևս կարծում ենք, որ այս հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով ՝ երկխոսության և բանակցությունների միջոցով լուծվի»,-ասել է Վոլոդինը:

 

Լրահոս

Դիտել ավելին