Կարևոր իրադարձություններ

Արցախի համար հավաքված գումարը գերազանցել է $50 մլն-ը

06 Հոկտեմբեր, 2020 10:15
Արցախի համար հավաքված գումարը գերազանցել է $50 մլն-ը

Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Արցախին աջակցության համար նախաձեռնած դրամահավաքով հոկտեմբերի 6-ի` ժամը 09:00-ի դրությամբ հավաքվել է $ 50,201,937։

«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքը նախաձեռնվել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո՝ մեկնարկելով սեպտեմբերի 28-ին։ Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 

Լրահոս

Դիտել ավելին