Կարևոր իրադարձություններ

Ռազմական լուծում չկա. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է աշխարհին՝ խնդրելով օգնել դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում

06 Հոկտեմբեր, 2020 10:06
Ռազմական լուծում չկա. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է աշխարհին՝ խնդրելով օգնել դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել տարածաշրջանային և միջազգային «խաղացողներին»՝ օգնելու բարելավել իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն:

Գուտերեշը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը շարունակվում է ՝ չնայած միջազգային հանրության կողմից ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու կոչերին: Նա ցնցված է բնակելի տարածքների գնդակոծման մասին հաղորդագրություններից:

Գլխավոր քարտուղարը կրկին անգամ ընդգծեց, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի

 

Լրահոս

Դիտել ավելին