Կարևոր իրադարձություններ

ՄԽ ձևաչափի փոփոխության Թուրքիայի առաջարկը չի բխում ՌԴ շահերից․ «Հայաստանի Հանրապետություն»

06 Հոկտեմբեր, 2020 08:04
ՄԽ ձևաչափի փոփոխության Թուրքիայի առաջարկը չի բխում ՌԴ շահերից․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Մեւլութ Չավուշօղլուն բացահայտ հայտարարում է, որ ցանկանում է Լեռնային Ղարաբաղում կիրառվի Սիրիայի ձեւաչափը: Արդյունքում պարզ հարշվարկով տարածաշրջանում միակ փոփոխությունը, որ առաջարկում է Թուրքիան, Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունեցող Ֆրանսիայի դուրս մղումն է: Իսկ ԱՄՆ-ը փոխարինվում է նույն քաղաքականությունն ավելի առարկայական վարող Թուրքիայով: Սա պարզագույն մաթեմատիկա է, եւ այստեղ Ռուսաստանի դիրքորոշումը կանխատեսելը դժվար չէ: Ստացվում է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են հերթական խնդիրը ներմուծել ղարաբաղյան առանց այն էլ բարդ հակամարտության մեջ, որը միանշանակ կխորացնի այն, այլ ոչ թե կնպաստի խնդրի կարգավորմանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին