Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ու Պուտինը հերթական հեռախոսազրույցն են ունեցել

05 Հոկտեմբեր, 2020 23:29
Փաշինյանն ու Պուտինը հերթական հեռախոսազրույցն են ունեցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական հեռախոսազրույցն են ունեցել։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ այն կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված դիմակայությունը, որը լայնածավալ բնույթ է ստացել և հանգեցնում է լուրջ կորուստների երկու կողմից, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերի։ Վլադիմիր Պուտինը կրկին ընդգծել է ռազմական գործողությունները շտապ դադարեցնելու անհրաժեշտությունը»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում:




 

Լրահոս

Դիտել ավելին