Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հետ

05 Հոկտեմբեր, 2020 23:10
ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հետ

ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Բիգանն այսօր առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի պի Հայաստանի արտգործանախարարներ Ջեհուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի հետ, եւ արտահայտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ծավալված ռազմական գործողությունների թեժացման փաստով իր անհանգստությունը. հաղորդում է VOA-ն: Փոխպետքարտուղարը կողմերին հորդորել է անհապաղ սկսել հրադադար ու Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո վերսկսել հարատեւ լուծում գտնելու շուրջ բանակցությունները: ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը շեշտել է, որ չկա Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու ռազմական եղանակ:


 

Լրահոս

Դիտել ավելին