Կարևոր իրադարձություններ

Հարավում մարտերը թեժ են եղել, բայց մեր կողմից կատարվել է գրագետ խուսավարում․ Արծրուն Հովհաննիսյան

05 Հոկտեմբեր, 2020 22:09
Հարավում մարտերը թեժ են եղել, բայց մեր կողմից կատարվել է գրագետ խուսավարում․ Արծրուն Հովհաննիսյան

Հարավում մարտերը թեժ են եղել, բայց մեր կողմից կատարվել է գրագետ խուսավարում․ Արծրուն Հովհաննիսյան

Արցախի հարավային ուղղությամբ այսօրվա մարտերը բավական թեժ են եղել, բայց մեր կողմից կատարվել է գրագետ խուսավարում եւ հակառակորդին պատճառվել են մեծ կորուստներ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով իրավիճակը շփման գծում։

«Այսօր առավոտյան հարավային ուղղությամբ հակառակորդը նորից ձեռնարկել էր լայնածավալ հարձակման փորձ։ Օրվա ընթացքում նույնիսկ իրենց հաջողությունը փորձեցին հերթական անգամ ամրագրել տեսանյութերով, բայց դա հերթական օրինակն էր, որ փոքրիկ, ժամանակավոր հաջողությունները փորձում են ներկայացնել որպես մեծ հաղթանակներ։
Մեր զորքերը, զորքերի հրամանատարները մարտավարական գրագետ, հնարամիտ խուսավարումներով հակառակորդին կարողացել են մեծ կորուստներ պատճառել եւ հետ շպրտել։ Հակառակորդը մոտավորապես 200 եւ ավելի զոհ է տվել միայն այսօրվա մարտերի ընթացքում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Արցախի խաղաղ բնակավայրերի հրթիռակոծմանը հակառակորդի կողմից՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայկական կողմը համապատասխան պատասխան է տալիս ադրբեջանական գործողություններին, սակայն թիրախավորում են զուտ ռազմական օբյեկտները։

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մեղադրանքները ապատեղեկատվություն են եւ ոչնչով հիմնավորված չեն»,- նշեց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին