Կարևոր իրադարձություններ

Բորուսիայում Կլոպը ցուցադրել է իր կարգը, սակայն Լիվերպուլում ամեն ինչ այլ կերպ կլինի

17 Հոկտեմբեր, 2015 15:52
Բորուսիայում Կլոպը ցուցադրել է իր կարգը, սակայն Լիվերպուլում ամեն ինչ այլ կերպ կլինի

Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը խոսել է Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Լիվերպուլի» հետ առաջիկա խաղի մասին։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 17-ին եւ կդառնա առաջինը Յուրգեն Կլոպի համար մերսիսայդցիների գլխավոր մարզչի պաշտոնում։

 
«Կլոպը հիանալի մարզիչ է, նա մեծ խարիզմա ունի։ Մի քիչ հետեւել եմ նրա աշխատանքին «Բորուսիայում», որտեղ նա ցուցադրել է, թե որքան լավն է։ Սակայն «Լիվերպուլում» ամեն ինչ այլ կերպ կլինի։ Բոլոր ֆուտբոլիստները կցանկանան ցուցադրել Կլոպին՝ ինչի են ընդունակ։ Կփորձենք ճակատամարտ տալ «Լիվերպուլին» եւ ցուցադրել լավ խաղ»,- Էրիքսենի խոսքը մեջբերում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը։
 

Լրահոս

Դիտել ավելին