Կարևոր իրադարձություններ

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները պատրաստվում են ԼՂ հարցով համատեղ հայտարարությամբ հանդես գալ. Լավրով

05 Հոկտեմբեր, 2020 16:31
ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները պատրաստվում են ԼՂ հարցով համատեղ հայտարարությամբ հանդես գալ. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի արտգործնախարարները պատրաստվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հիմա երեք երկրների արտգործնախարարների հայտարարությունն ենք պատրաստում, սակայն, պետք է, իհարկե, մտածել ոչ միայն հայտարարությունների, այլև արյունահեղությունը դադարեցնելու և իրավիճակը բոլոր դեպքերում բանակցությունների սեղան վերադարձնելու համար ձեռնարկվելիք կոնկրետ քայլերի մասին»,- նշել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին