Կարևոր իրադարձություններ

Պուտինը դեռ չի ծրագրում բանակցել Ալիևի և Էրդողանի հետ

05 Հոկտեմբեր, 2020 15:40
Պուտինը դեռ չի ծրագրում բանակցել Ալիևի և Էրդողանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ հստակ ծրագրեր չունի՝ կապված ԼՂ թեմայի շուրջ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ անցկացնելու հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Եթե անհրաժեշտություն լինի, որեւէ կասկած չի լինի, եւ նախագահ Պուտինը, իհարկե, կքննարկի այդ թեման իր գործընկերների հետ»,-ասել է Պեսկովը:

Հստակեցնող հարցին, թե արդյոք կարելի է նման բանակցություններ ակնկալել այս շաբաթ, Պեսկովը պատասխանել է. «դեռ հստակ ծրագրեր չկան»:

«Սակայն դուք գիտեք, որ խոսքը պատերազմի մասին է: Եվ, իհարեկ, այնտեղ՝ Ղարաբաղում, իրավիճակն արագ է զարգանում, այդ պատճառով այստեղ դժվար է կռահել: Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան հանգամանքները, կձեւավորվեն նաեւ երկխոսության պահանջներ»,-հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին