Կարևոր իրադարձություններ

Սիրիայից Արցախյան հակամարտության գոտի է տեղափոխվել ևս 430 վարձկան

05 Հոկտեմբեր, 2020 14:48
Սիրիայից Արցախյան հակամարտության գոտի է տեղափոխվել ևս 430 վարձկան

Սիրիայից Արցախյան հակամարտության գոտի է տեղափոխվել վարձկանների 3-րդ՝ 430 հոգանոց խումբը, ավելի վաղ տեղափոխված 322-ից 93-ը սպանվել են, 53-ի դիերը փոխանցվել են այդ երկրին, հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով սիրիական ընդդիմության աղբյուրները:

«Նախօրեին՝ կիրակի, 53 վարձկանի դի է տեղափոխվել Սիրիա։ Այսպիսով, սպանված սիրիացի վարձկանների ընդհանուր թիվը 93 է», - ասել է աղբյուրը։

Սիրիական ընդդիմության մեկ այլ աղբյուր ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ Ղարաբաղում է «լավ համալրված» սիրիացի 322 վարձկան:

Ադրբեջանի բանակում Սիրիայից վարձկանների ու ահաբեկիչների ներկայության ու հակամարտության գոտում կռվելու մասին ավելի վաղ հայտարարվել է նաև պաշտոնական մակարդակով․ այդ մասին խոսել է Արցախի նախագահ Արայիկ Հարույթունյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, միջազգային տասնյակ լրատվամիջոցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին