Կարևոր իրադարձություններ

Կարող են լինել բազում դեպքեր, որ սխալ տեղեկություններ հաղորդվեն՝ վիրավորվելու կամ զոհվելու վերաբերյալ․ խնդրում եմ՝ ըմբռնումով մոտեցեք․ Արծրուն Հովհաննիսյան

05 Հոկտեմբեր, 2020 13:00
Կարող են լինել բազում դեպքեր,  որ սխալ տեղեկություններ հաղորդվեն՝ վիրավորվելու կամ զոհվելու վերաբերյալ․  խնդրում եմ՝ ըմբռնումով մոտեցեք․ Արծրուն Հովհաննիսյան

Արցախ-ադրբեջանական սահմանին մեկ շաբաթից ավելի է ինչ թեժ մարտեր են ընթանում։ Հակառակորդը թիրախավորում է ոչ միայն ՊԲ ԶՈՒ-ին, այլև՝ խաղաղ բնակչությանը։

Հակառակորդն այս օրերի ընթացքում հազարավոր կորուստներ է տվել, սակայն շարունակում է պատերազմը։  

Այսօր Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ  Արծրուն  Հովհաննիսյանին Shabat.am-ը հարցրեց, այն, որ  համացանցում հաճախ հայտնվում են մեր բանակի զինծառայողների լուսանկարները, հարազատները պնդում են, որ տղաների անունները մահացածների ցուցակներում կան, բայց դիերը ՝ ոչ։ Ինչպե՞ս կբացատրեք այս իրավիճակը․  «Ժողովուրդ ջան, պատերազմ է, սաստիկ ու ինտենսիվ պատերազմ, այս պարագայում հոսպիտալները, բուհիմնարկներն աշխատում են 24 ժամ, առանց հանգստի։ Կարող են լինել բազում նման դեպքեր, որ ուշ հայտնաբերվեն մարդիկ, ուշ գտնվեն, կամ սխալ տեղեկություններ հաղորդվեն՝ վիրավորվելու կամ զոհվելու վերաբերյալ։ Խնդրում եմ՝ ըմբռնումով մոտեցեք, մաքսիմալ աշխատում ենք կարճ ժամանակում այդ սխալները շտկենք և հնարավորինս սխալներ թույլ չտանք»։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշի քաղաքը,   ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին