Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497,5

  • EUR

    580
    594

  • RUB

    6,32
    6,62

Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք հակառակորդի բանակից «կենդանի» գերիներ կան․Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանում է

05 Հոկտեմբեր, 2020 11:51
Արդյո՞ք հակառակորդի բանակից «կենդանի» գերիներ կան․Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանում է

Արցախ-ադրբեջանական սահմանին մեկ շաբաթից ավելի է ինչ թեժ մարտեր են ընթանում։ Հակառակորդը թիրախավորում է ոչ միայն ՊԲ ԶՈՒ-ին, այլև՝ խաղաղ բնակչությանը։

Հակառակորդն այս օրերի ընթացքում հազարավոր կորուստներ է տվել, սակայն շարունակում է պատերազմը։

Այսօր Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ  Արծրուն  Հովհաննիսյանից Shabat.am-ը հետաքրքվեց՝ հայկական կողմում հակառակորդի բանակից կենդանի գերիներ կա՞ն, թե ոչ։ Ի պատասխան Հովհաննիսյանն ասաց․ «Նման տեղեկություն չունեմ, չի էլ քննարկվել նման հարց»։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշի քաղաքը,   ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին