Կարևոր իրադարձություններ

Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները. Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա. ԱՀ նախագահի խոսնակ

05 Հոկտեմբեր, 2020 10:41
Հեղինակ՝ Վահրամ Պողոսյան
Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները. Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա. ԱՀ նախագահի խոսնակ

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։
Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից»։

 

Լրահոս

Դիտել ավելին