Կարևոր իրադարձություններ

Մոնրեալում հայերը բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Ադրբեջանի․ ցույցին մասնակցել է նաև կանադացի պատգամավոր

05 Հոկտեմբեր, 2020 10:22
Մոնրեալում հայերը բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Ադրբեջանի․ ցույցին մասնակցել է նաև կանադացի պատգամավոր

Կանադայի մեծությամբ երկրորդ քաղաք Մոնրեալում հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի։

Հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ կիրակի հավաքվել են քաղաքի կենտրոնում և կոչ են արել խաղաղություն հաստատել Արցախի Հանրապետությունում և համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային։

Ինչպես հաղորդում է տեղական montreal.ctvnews-ը, կիրակնօրյա հանրահավաքին մասնակցել է նաև նաև Կանադայի խորհրդարանի պատգամավոր, լիբերալ քաղաքական գործիչ Աննի Կուտրակիսը, ով իր թվիթերյան էջում գրել է Արցախի Հանրապետությանը սատարելու մասին:

«Այսօր ես միացա Մոնրեալի հանրահավաքին՝ հաջակցություն Հայաստանի և Արցախի Հանրապետության։ Հայ համայնքը ուժ և արիություն է ցուցաբերել բռնության դեմ։ Ես միշտ համերաշխ կլինեմ հայերի հետ ինչպես Կանադայում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին