Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ժողովուրդը բռնապետական կառավարման գերի է. ՀՀ վարչապետ

04 Հոկտեմբեր, 2020 23:48
Ադրբեջանի ժողովուրդը բռնապետական կառավարման գերի է. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` Ադրբեջանի ժողովուրդը բռնապետական կառավարման գերի է: Այս մասին Փաշինյանն ասել է «Ֆրանս24» միջազգային լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը բռնապետական կառավարման գերի է, և հայերը միշտ հարմար թշնամի են, թշնամու կերպար են Ալիևի բռնապետական իշխանության համար, որպեսզի նա կարողանա դրանով շրջանցել երկրում ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, ցածր կենսամակարդակը, խոսքի ազատության բացակայությունը: Եկեք նայենք այսօրվա իրավիճակը՝ այսօր, օրինակ, Ադրբեջանում սոցիալական ցանցերը խստորեն սահմանափակված են՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ սոցիալական ցանցերը բաց են»,- նշել է Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին