Կարևոր իրադարձություններ

Հակառակորդը ջախջախվելով հետ է շպրտվել՝ սպանված գնդապետի դին թողնելով մարտադաշտում. ՊԲ

04 Հոկտեմբեր, 2020 23:12
Հակառակորդը ջախջախվելով հետ է շպրտվել՝ սպանված գնդապետի դին թողնելով մարտադաշտում. ՊԲ

Պաշտպանության Բանակը հայտարարություն է տարածել․

«Օրվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մադաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաև 3 ինքնաթիռ:

Փառք հայոց բանակի բոլոր մարտիկներին: Մենք հաղթելու ենք»:

 

Լրահոս

Դիտել ավելին