Կարևոր իրադարձություններ

Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում. Արծրուն Հովհաննիսյան

04 Հոկտեմբեր, 2020 22:06
Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պաշտպանության նախարարությունն ունի հիմնավոր կասկածներ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում: Այս մասին  ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ապատեղեկատվություն են տարածում հանրապետության նախագահը, նրա ընտանիքի անդամները, բարձր ղեկավարությունը: Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք ենթադրելու, որ Ալիևը գտնվում է սեփական երկրում ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում»,- ասաց Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ, փաստացի, Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարը չի տիրապետում իրավիճակին կամ սխալ են զեկուցում, զեկուցում են կեղծ ինֆորմացիա, որը նա փորձում է օգտագործել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին