Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և վարձկանների ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի դեմ. ԱԳՆ խոսնակ

04 Հոկտեմբեր, 2020 11:45
Հեղինակ՝ Աննա Նաղդալյան
Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ  և վարձկանների ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի դեմ. ԱԳՆ խոսնակ

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ։
Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներին:
Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է, և այն լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին