Կարևոր իրադարձություններ

Պայթեցվել է ադրբեջանական հրթիռային համակարգը, որից նրանք հարվածել են Ստեփանակերտին. Wargonzo

03 Հոկտեմբեր, 2020 23:38
Պայթեցվել է ադրբեջանական հրթիռային համակարգը, որից նրանք հարվածել են Ստեփանակերտին. Wargonzo

Ղարաբաղյան դիվերսիոն խումբը մտել է թիկունք և պայթեցրել ադրբեջանական հրթիռային համակարգը, որից նրանք հարվածում էին Ստեփանակերտին:

Ղարաբաղյան հատուկ ծառայություններում @wargonzo-ի աղբյուրները հաստատում են այս տեղեկությունը, ըստ որի՝ ոչնչացվել է իսրայելական արտադրության LORA հրթիռային կայանքը:

Հիշեցնենք, որ նախօրեին Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառում էր կատարել․

 «Քաղաքացիական օբյեկտները թիրախավորվում են նաև բալիստիկ հրթիռներով։ Հավանաբար նաև LORA հրթիռներով»:

 

Լրահոս

Դիտել ավելին