Կարևոր իրադարձություններ

ՀՀ ողջ սահմանի ողջ երկայնքով, որը որ առնչվում է Ադրբեջանին, այո՛ կան համապատասխան զորքերի շարակազմեր և դրանցում կարող են լինել վարձկան ահաբեկիչներ․ Արծրուն Հովհաննիսյան

03 Հոկտեմբեր, 2020 21:38
ՀՀ ողջ սահմանի ողջ երկայնքով, որը որ առնչվում է Ադրբեջանին, այո՛ կան համապատասխան զորքերի շարակազմեր և դրանցում կարող են լինել վարձկան ահաբեկիչներ․ Արծրուն Հովհաննիսյան

Ռուսական լրատվամիջոցներից մեկը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին՝ ողջ երկայնքով, հակառակորդի զինտեխնիկայի կուտակումներ են նկատվում, այդ թվում նաև Թուրքիայից, Պակիստանից, Սիրիայից, Լիբիայից Ադրբեջան ժամանած մեծ թվով վարձկաններ։ Այս հարցին քիչ առաջ անդրադարձավ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ես չեմ կարող հերքել կամ հաստատել այս լուրը։ Կարող եմ ասել, որ ՀՀ ողջ սահմանի ողջ երկայնքով, որը որ առնչվում է Ադրբեջանին, այո կան համապատասխան զորքերի շարակազմեր, մարտակարգեր։ Ինչ որ տեղ, նաև կուտակումներ։ Եվ դրանցում վստահ ենք, որ կլինեն տարբեր տեղերից բերված վարձկան ահաբեկիչներ»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Հովհաննիսյանի խոսքով` հայ-ադրբեջանական սահամանին մարտական գործողություններ որպես այդպիսին չեն մղվում, բայց որոշակի շարժեր նկատում ենք հակառակորդի կողմից, ինչպես նաև հետախուզական, սադրիչ գործողություններ, որը վերահսկվում է և կանխվում է:

«Մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարում են բարձր մակարդակով»,- ասաց Հովհաննիսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին