Կարևոր իրադարձություններ

Օրվա ընթացքում թշնամին կրել է 440-450 մարդկային կորուստ. Արծրուն Հովհաննիսյան

03 Հոկտեմբեր, 2020 21:22
Օրվա ընթացքում թշնամին կրել է 440-450 մարդկային կորուստ. Արծրուն Հովհաննիսյան

Մեր զորքերը ծանր ու հերոսական պայքար են մղում՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ և, ըստ էության,  իրենց հերոսական մարտով որոշում են ողջ հայ ժողովրդի ճակատագիրը։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Ժամը 21:00-ի դրությամբ` հայկական կողմն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացրել է Ադրբեջանի 440-450 զինծառայողի և ոչ զինծառայողի`ահաբեկչի:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ հակառակորդի կենդանի կորուստն ընդհանուր առմամբ կազմում է 2300: Հակառակորդը արդեն կորցրել է 113 միավոր ԱԹՍ և 250 միավոր զրահատեխնիկա:

«Հաջողվել է չեզոքացնել 45 միավոր զրահատեխնիկա։  Մեր զորքին հեռահար կրակով հաջողվել է խոցել մարտի մեջ չմտած շուրջ 8-9 զրահատեխնիկա։ Այսօր խոցել ենք 10 ԱԹՍ, ընդհանուր առմամբ՝ 113 միավոր ԱԹՍ։ Հակառակորդի ընդհանուր զրահատեխնիկայի կորուստը՝ 250 միավոր, միայն այսօր՝ 3 Սմերչ։ Այսօր խոցվել է հակառակորդի 3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ»,- ընդգծեց նա։

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ անդադար մարտի տևողությունը եղել է 6-7 ժամ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին