Կարևոր իրադարձություններ

Սիրիայում կարծում են, որ Թուրքիայի գործողությունները հանգեցնում են ԼՂ հակամարտության թեժացմանը

03 Հոկտեմբեր, 2020 20:50
Սիրիայում կարծում են, որ Թուրքիայի գործողությունները հանգեցնում են ԼՂ հակամարտության թեժացմանը

Սիրիան նախազգուշացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Անկարայի միջամտության վտանգավոր հետևանքների մասին։ Այս մասին ասվում է Արաբական Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքիան նպատակ է հետապնդում էլ ավելի թեժացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության աճին և կրոնական թշնամանքի սրմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Սիրիան կոչ է անում Երևանին ու Բաքվին «քայլեր ձեռնարկել ռազմական սրումը նվազեցնելու ուղղությամբ ու գտնել տարաձայնությունները խաղաղ կարգավորելու ճանապարհը», ասվում է հայտարարության մեջ։


 

Լրահոս

Դիտել ավելին