Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    495,5

  • EUR

    577
    589

  • RUB

    6,34
    6,59

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

03 Հոկտեմբեր, 2020 20:39
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ: Երեսուն տարի առաջ` հոկտեմբերի 3-ին, Գերմանիայի վերամիավորումը, հիրավի, պատմական հանգրվան էր ոչ միայն Ձեր երկրի, այլև համաշխարհային պատմության և քաղաքականության համար: Այս կարևոր իրադարձությամբ սկիզբ դրվեց վերամիավորված Գերմանիայի զարգացմանն ու հզորացմանը, միջազգային ասպարեզում ծանրակշիռ դերակատարությանը և գերմանացի բարեկամ ժողովրդի առաջընթացին:

Ուրախությամբ եմ արձանագրում, որ չնայած COVID-19 համավարակով պայմանավորված մարտահրավերներին՝ այսօր հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգանում են քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, գիտակրթական, մշակութային և ապակենտրոնացված ոլորտներում` հիմնված ոչ միայն երկկողմ շահերի, այլև մեր ժողովուրդների դավանած ընդհանուր արժեհամակարգի վրա: Դրա մասին են վկայում վերջին տարիներին երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխադարձ այցերի զգալի ակտիվացումը, միջխորհրդարանական և ապակենտրոնացված կապերի ընդլայնումը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը Գերմանիայի հաստատակամ աջակցությունը։

Գերմանիան նաև Հայաստանում ընթացող արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատաիրավական համակարգի լիարժեք գործունեության և ազատ տնտեսական մրցակցության ապահովման լայնամասշտաբ բարեփոխումների հետևողական աջակիցն է:

Այսօր Հայաստանն անցնում է բարդ, բայց միևնույն ժամանակ երկրի հետագա զարգացման և ժողովրդավարացման համար կարևոր մի ճանապարհ` լի բազմաբնույթ մարտահրավերներով, որոնց հաղթահարման գործում մեծապես կարևորում ենք մեր գործընկերների աջակցությունը: Այս հարցում Գերմանիան մեզ համար հուսալի գործընկեր է, ժողովրդավարական բարեփոխումների հաստատուն աջակիցը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ազգային տոնի կապակցությամբ` մաղթելով նորանոր հաջողություններ»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին