Կարևոր իրադարձություններ

«Հայաստանն ու Արցախը գտնվում են քրիստոնեության առաջին գծում եւ համաշխարհային օգնության կարիք ունեն»․ Ջոն Դոլմայան

03 Հոկտեմբեր, 2020 16:10
«Հայաստանն ու Արցախը գտնվում են քրիստոնեության առաջին գծում եւ համաշխարհային օգնության կարիք ունեն»․ Ջոն Դոլմայան

մբողջ աշխարհի մշակույթի եւ արվեստի բազմաթիվ գործիչներ, ինչպես հայկական արմատներով, այնպես էլ ոչ, մտահոգությամբ են հետեւում Արցախում տեղի ունեցող իրադարձություններին:

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի հանրահայտ թմբկահար Ջոն Դոլմայանը Instagram-ում նոր գրառում է կատարել։ Լիբանանահայ երաժիշտը գրել է․

«Սա Արցախում գտնվող 9-րդ դարի եկեղեցում ծառայող մեր քահանայի լուսանկարն է։  Արցախն այս շաբաթ հարձակման է ենթարկվում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Եկեղեցին հիմնադրվել է Թադեոս առաքյալի աշակերտ Դադեի կողմից, որը քրիստոնեությունը տարածել է ամբողջ Հայաստանում 1-ին դարում։ Որպեսզի վերցնեն եւ քանդեն տաճարը, ադրբեջանցիները ստիպված կլինեն նախ սպանել հոգեւորականին։ Հայաստանն ու Արցախը գտնվում են քրիստոնեության առաջին գծում եւ համաշխարհային օգնության կարիք ունեն»։

 

Լրահոս

Դիտել ավելին