Կարևոր իրադարձություններ

Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում,ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները. Արցախի նախագահ

03 Հոկտեմբեր, 2020 14:40
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում,ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները. Արցախի նախագահ

Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։

Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։

Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։

Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին