Կարևոր իրադարձություններ

ԱՆ-ն կոչ է անում զերծ մնալ բուժօգնության նպատակով սեփական նախաձեռնությամբ սահման մեկնելուց

03 Հոկտեմբեր, 2020 13:11
ԱՆ-ն կոչ է անում զերծ մնալ բուժօգնության նպատակով սեփական նախաձեռնությամբ սահման մեկնելուց

Հայաստանում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից, գործում են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ, մասնավորապես՝ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանից դեպի Արցախ, բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների: 

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում զերծ մնալ կամայականությունից՝ սեփական նախաձեռնությամբ բուժօգնության նպատակով սահման մեկնելու պատրաստակամությունից դրդված: 

Հորդորում ենք բուժաշխատողներին և բժշկական խմբերին համագործակցել  և յուրաքանչյուր նմանատիպ նախաձեռնություն քննարկել առողջապահության նախարարության հետ՝ համակարգված աշխատելու նպատակով: Ելնելով անվտանգության կանոններից՝ որևէ գործողություն չիրականացնել:

Առողջապահության նախարարությունը կարևորում է յուրաքանչյուրիդ աջակցությունը և հորդորում համախմբված ու միասնական գործել բուժօգնություն տրամադրելու գործընթացն արդյունավետ համակարգելու նպատակով՝ միաժամանակ չվտանգելով մեր համաքաղաքացիների անվտանգությունն ու առողջությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին