Կարևոր իրադարձություններ

Երևանի Խորենացու փողոցում հայտնաբերվել է արկանման առարկա. ԱԻՆ

03 Հոկտեմբեր, 2020 13:10
Երևանի Խորենացու փողոցում հայտնաբերվել է արկանման առարկա. ԱԻՆ

Հոկտեմբերի 3-ին, ժամը 11։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 112 հասցեում՝ «Նարեկ» ԲԲԸ-ի տարածքում, հայտնաբերվել է արկանման առարկա։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը:

 

Լրահոս

Դիտել ավելին