Կարևոր իրադարձություններ

Պատերազմը նաև նյարդերի պայքար է, և հաղթում է նա, ում նյարդերը պինդ են. Արմեն Գրիգորյան

03 Հոկտեմբեր, 2020 13:00
Հեղինակ՝ Արմեն Գրիգորյան
Պատերազմը նաև նյարդերի պայքար է, և հաղթում է նա, ում նյարդերը պինդ են. Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառում է արել․

 «Սիրելի հայրենակիցներ,

Պատերազմը նաև նյարդերի պայքար է, և հաղթում է նա, ում նյարդերը պինդ են: Հանգստությունը և սառնասրտությունը մեր հաղթանակի գրավականն են:

Աշխարհի բոլոր պատերազմներում հաղթական ելքի համար երկու գործոն են որոշիչ եղել` դուխը և կազմակերպվածությունը: Հայ ժողովուրդը և հայոց պետականությունը այս ռեսուրսներով միանշանակ գերազանցում են թշնամուն:

Եվ ուրեմն հաղթելու ենք:

Դուխով»,- գրել է Գրիգորյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին