Կարևոր իրադարձություններ

Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատանքը՝ պահպանելով չեզոքությունը. Ալիև

03 Հոկտեմբեր, 2020 12:50
Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատանքը՝ պահպանելով չեզոքությունը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ալ Ջազիրայի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը կտրականապես դեմ է, որ ղարաբաղյան ճգնաժամը վերաճի տարածաշրջանային հակամարտության։

 
 
 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ձևաչափը պետք է պահպանվի, բայց դրա մեջ մտնող երկրների չեզոքության պահպանման պայմանով»,- ասել է նա։

«Մենք կարծում ենք, որ երեք երկրները (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) պետք է շարունակեն աշխատել միասին, եթե նրանք բոլորը պահպանեն չեզոքությունը։ Դա կարևոր է»,- ասել է Ադրբեջանի նախագահը հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։

Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմի մոտ անհանգստություն են առաջացնում վերջին օրերին արված հայտարարությունները, որոնք «չեզոք դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ են ցուցադրում»:

«Յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ իր դիրքորոշումը, դա նորմալ է։ Բայց եթե դուք միջնորդ եք նման զգայուն հարցում, ապա պետք է հանդես գաք նման [չեզոք] դիրքորոշմամբ։ Եթե դուք ուզում եք հանդես գալ ձեր ազգային դիրքորոշմամբ, ապա պետք է դուրս գաք Մինսկի խմբի համանախագահությունից։ Եթե դուք միջնորդ եք, ապա պետք է չեզոք լինեք»,- կարծում է Ալիևը։

«Մենք կտրականապես դեմ ենք, որ այդ [ղարաբաղյան] հակամարտությունը վերաճի տարածաշրջանային հակամարտության»,- ասել է Ալիևը: Նա վստահություն է հայտնել, որ տարածաշրջանի երկրները՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը, «երբեք թույլ չեն տա դա»: «Որովհետև մեր տարածաշրջանում անվտանգությունը ծառայում է բոլոր երկրների շահերին», - ասել Է Ալիևը:

 

Լրահոս

Դիտել ավելին