Կարևոր իրադարձություններ

ԱԹՍ. Ի՞նչ ֆունկցիա ունեն այս սարքերն ու ինչպե՞ս են թիրախավորում օբյեկտներին

03 Հոկտեմբեր, 2020 11:40
ԱԹՍ. Ի՞նչ ֆունկցիա ունեն այս սարքերն ու ինչպե՞ս են  թիրախավորում օբյեկտներին

Արցախ-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմի ժամանակ հակառակորդն ի թիվս այլ ռազմական տեխնիկայի, օգտագործում է նաև անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), որոնք անշուշտ, ոչնչացվում են մեր բանակի կողմից:  ԱԹՍ-ների տեսակների, դրանց  ֆունկցիաների վերաբերյալ Shabat.am-ը զրուցել է  ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի հետ:

-Պարո՛ն Համբարձումյան, եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում արդյո՞ք ԱԹՍ-ները կարող են աշխատել:

-Այո՛, կարող են աշխատել: Հարվածային և հետախուզական, կամիկաձե  ԱԹՍ-ները, որոնք կիրառում են Ադրբեջանի ԶՈՒ-երը, նրանք համալրված են երկու տիպի տեսախցիկներով՝ ցերեկային և ջերմային: Դրանցից առաջինն աշխատում է այնպես,  ինչպես բջջային հեռախոսների տեսախցիկը, իսկ գիշերայինը ջերմային  է, որը թույլ է տալիս տաքությամբ հայտնաբերել վերգետնյա ամեն ինչ: Այսինքն, տաքությամբ նա հայտնաբերում է ամեն ինչ, ըստ տաքության տարբերությունների ցույց է տալիս դրանց  սիուլետը: Մարդը տարբերում է շրջակա միջավայրից, մեքենաներից: Այսինքն՝ գիշերը, ցերեկը, ընդհուպ մինչև մառախուղի ժամանակ դրանք կարող են աշխատել:

-Ինչպե՞ս են անօդաչու թռչող սարքերը թիրախավորում օբյեկտներին կամ քաղաքացիական բնակչությանը:

-Ադրբեջանի կողմից կիրառվում են թուրքական, իսրայելական, ինչպես նաև  Իսրայելի լիցենազիայով, բայց Ադրբեջանում արտադրվող ԱԹՍ-ներ:

ԱԹՍ-ները լինում են՝ հետախուզական, հետախուզահարվածային թռչող: Վերջինը և՛ հետախուզություն է իրականացնում, և՛ ընդունակ է  հարվածելու, քանի որ իրենց թևերի տակ զենք են կրում: Դրանք գալիս են հակառակորդի տարածք, և կարող են ռմբային ու հրթիռային հարվածներ հասցնել՝ գերճշգրիտ: Ռումբերը և հրթիռները գիշերը, թե ցերեկը կարողանում են խոցել թիրախը:

Իրենց հերթին հրթիռներն ու ռումբերը տարբեր մարտագլխիկներ ունեն, որոնցից յուրաքանչյուրը մի մարտական առաջադրանք  կատարելու համար է:  Լինում են կամիկաձե տիպի ԱԹՍ-ներ, որոնք կիրառել են ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Խոսքը Harop տիպի ԱԹՍ-ների մասին է,  սրանք կամիկաձեներ են, որոնք իրենք իրենցով են ոչնչացնում թիրախը: Կարող են հետախուզական թռիչք կատարել, եթե թիրախը չի հայտնաբերվում, նրանք վերադառնում են բազա, եթե թիրախը հայտնաբերեցին ի տարբերություն հարվածայինի, որոնց թևերի տակ հրթիռներ և ռումբեր կան ու հարվածում են, կամիկաձեի դեպքում՝  պայթուցիկը գտնվում է հենց ԱԹՍ-ի մեջ, դրանք այսպես կոչված մեկանգամյա օգտագործման են: Harop-ներն ունեն 1000կմ հեռահարություն:  

Ադրբեջանն ունի բազմաթիվ ԱԹՍ-ներ, բայց այս տեսակները կարող են մի քանի օր մի տեղանքի շուրջ պտտվել: Եթե հակառակորդն ունի ռազմաբազա, որը գտնվում է ենթադրենք X տեղում, նա կարող է 24ժամ թռչի այդ տարածքի վրա, սպասի այնքան, մինչև դուրս գա:

Երկու օր առաջ ադրբեջանական կողմը նոր տիպի կամիկաձե ԱԹՍ է ստացել, որը կոչվում է HARPI: Սա իսրայելական է, բայց այստեղ ստրատեգիական կարևոր ինֆորմացիա կա, որ հայկական կողմը պետք է իմանա: Սա ազդանշանան է, որ  ադրբեջանական կողմը կտրուկ փոխում  է մարտավարոևթյունը: HARPI-ին նախատեսված է միայն ՀՕՊ-երի թիրախները ոչնչացնելելու համար: ՀՕՊ-ի միջոցներն ունեն ռադիոլոկացիոն կայանքներ, հայտնաբերելով թիրախը , սրանք հրթիռեներն ուղղորդում են թիրախի վրա,  իսկ HARPI-ները թռչում են հենց ռադիոլոկացիոն ճառագայթների վրա, որը արձակում է ռադիոլոկացիոն կայանքը և ճշգրիտ 400կմ վրա խոցում է ամենակարևոր մասը՝ ռադիոլոկացիոն կայանքը, երբ դա խոցվում է , դիվիզիոնը դառնում է անիմաստ, այսինքն դա այլևս պիտանի չէ:

Ադրբեջանական կողմի դիրքերն ինչու մասամբ տապալվեցին, որովեհետև  Հայաստանի ՀՕՊ-երը շատ լավ աշխատում են: Այնքան ինչքան մեր ՀՕՊ-երը աշխատեցին, դեռևս այս տարածաշրջանում որևէ մեկն այդ ինտենսիվությամբ չէր աշխատել: Եթե ադրբեջանական կողմը հայկական կողմին զրկեց այս պաշտպանությունից իիրավիճակը կտրուկ փոխվելու է: Հիմա հայկական կողմի համար դժվար է, զգալի կորուստեր է կրում, այսպես ինտենսիվ աշխատում է՝ ԱԹՍ, ուղղաթիռ, ինքնաթիռ է խփում: Պատկերացրեք հայկական կողմը ՀՕՊ չունենա, իրավիճակն ինչ կինի:  

HARPI-ները Իսրայելը տվել է Ադրբեջանին որպես նվեր: Իսրայելը օգտվելով այն հանգամանքից , որը Ադրբեջանը պատերազմական իրավիճակում է գտնվում, նվերների կարգով փոխանցել  է, որպեսզի մարտական գործողություների ժամանակ ադրբեջանական կողմը համարի էֆեկտիվ, նոր ձեռքբերեն: Իսրայելը ստուգելու է մարտի դաշտում ինչքան է էֆեկտիվ սեփական զենքը: Դրա համար հակամարտությունը Ղարաբաղի տարածքից շատ հեռու է գնացել: Հայկական կողմը պետք է շատ զգույշ լինի, հնարավոր է ՀՕՊ-ը բախվի HARPI-ի հետ:

-ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ նախօրեին Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնված ԱԹՍ-ներն ամենայն հավանականությամբ փորձել են հետախուզություն  իրականացնել: Արդյո՞ք խոցվելուց հետո պահպանվում է ԱԹՍ-ի տեսագրած ինֆորմացիան:

-Ընդունենք, որ անօդաչուները, որոնք մտել են Հայաստանի տարածք, հետախուզական նպատակով են եղել: Դրանք ունենում են մի քանի ռեժիմ . Երբ թռչում է կոնկրետ կոորդինատներով, լուսանկարում, տեսագրում և հետ են վերադառնում, մյուսը՝ օնլայն ռեժիմն է , որն օնլայն ղեկավարում են և ինֆորմացիան ստանում են ու ձայնագրում: Ադրբեջանական կողմն օգտագործել է օնլայն տարբերակը,  մինչև խոցվելը,  փաստացի, եթե հասել են Աբովյան քաղաք, իմ անձնական կարծիքով այդ ԱԹՍ-ները մտել են Նախիջևանի տարածքից և անցնել են բավականին տարածք ու իմ կարծիքով տեսագրել են ՊՆ որոշ օբյեկտներ և տվյալները փոխանցել է Ադրբեջանի հրամանատարական կետ: Այսինքն որոշ չափով այդ ԱԹՍ-ներն իրենց աշխատանքը կատարել են և փոխանցել հրթիռահրետանային զորքերին, որպեսզի նրանք խոցեն:

 Հայկական կողմը չպետք է զգոնությունը կորցնի, եթե նրանք հետախուզական են եղել, չի նշանակում, որ նրանք անվնասն են: ԱԹՍ-ներն ունեն մի նշանակություն՝ դա պատերազմն է, թիրախն ինդեֆիկացնելը և փոխանցելը  հրամանատարական կետ, որպեսզի հետո խոցեն: ԱԹՍ-ները ճշտում են կոորդինատները, կարող են փոխել GPS կոորդիտաների, քանի որ դրանց տարբեր համակարգեր կան: ԱԹՍ-ները նաև մի հետաքրքիր ֆունկցիա ունեն: Ադրբեջանը, որը կիրառում է ԱԹՍ –ներ,  ունեն լազերով կառավարվող համակարգ, այսինքն լազերային ճառագայթի միջոցով ուղղորդվում է թիրախի վրա,   հեռավորությունը ճշտվում է, և լազերով կառավարվող հրթիռեներն ու ավիառումբերը ուղղորդվում են  թիրախի վրա:

Ադրբեջանի սպառազինությունում կան օրինակ՝ իսրայելական  Լախատ տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, որոնք ունեն 8 կմ հեռահարություն, լազերով կառավարվող գլխիկ: Խնդիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանը կարող է բաց թողնի ՄԻ 17 ուղղաթիռ, որն ունի    Լախաթ հրթիռներ և լքի մարտի դաշտը, որպեսզի ՀՕՊ  խոցման գոտի չմտնի: Այս ԱԹՍ-ները, ընդհուպ նրանք, որոնք ՀՀ-ի վրայով թռչել են՝ ունեն այդ ֆունկցիան: Ադրբեջանն ունի սեփական արտադրության ավիառումբներ, որոնք լազերով են կառավարվում: Այս ԱԹՍ-ներն ուղղորդում են լազերով կառավարվող հրթիռները:

Չի կարելի զգոնությունը կորցնել և համարել, որ անվնաս բան է թռչել: Հայաստանն ունի բավականին զարգացած ՀՕՊ, և դրանք այնպես են ցրված, որ փակում են հայկական երկինքը, բայց այստեղ կարևոր դրվագ կա: Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժությունների ժամանակ ես ասել էի, որ թուրքական կողմը բերել է  Կորալ տեսակի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ: Դրանք բեռնատար ավտոմեքենայի վրա տեղադրված   ռադիոէլեկտրոնային պայքարի միջոց է: Կորալն արձակում է ուժեղ ռադիոէլեկտրոնային ճառագայթներ, էլեկտրամագնիսական դաշտ է ստեղծում, ռադիոէլեկտրոնային ճառագայթներ, որոնք խանգարում են ռադիոլոկացիոն կայանքների աշխատանքը, այսինքն՝  ճնշվում է: Կորալը կրակ չի բացում ընդհանրապես, ճառագայթների շնորհիվ փաստացի կուրացնում է ՀՕՊ-ը  և այն համարվում է անմարտունակ: Կարծում եմ՝ Կորալի աշխատանքից հետո ԱԹՍ-ները մտել են Հայաստանի Հանրապետության տարածք: Սա իմ անձնական կարծիքն է, գուցե սխալվեմ, բայց  հիմքեր ունեմ այդպես մտածելու: Սա միակ տարբերակն է, որ կարող էին ճեղքել Հայաստանի հակաօդային պաշտպանության  տարածքը:

 

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին