Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497,5

  • EUR

    580
    594

  • RUB

    6,3
    6,6

Կարևոր իրադարձություններ

Պոմպեոն՝ սիրիացի զինյալների մասին․ Էրդողանին պետք է հարցնել՝ ինչու է նման որոշում կայացրել

03 Հոկտեմբեր, 2020 11:00
 Պոմպեոն՝ սիրիացի զինյալների մասին․ Էրդողանին պետք է հարցնել՝ ինչու է նման որոշում կայացրել

ԱՄՆ պետքարտողար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ տեղյակ է Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներ Ադրբեջան տեղափոխելու հրապարակումներին՝ հավելելով, որ հարցը պետք է ուղղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, թե ինչու է նման որոշում կայացրել, և ընդգծել, որ Վաշինգոտնն ունի բավականին հետևողական տեսակետ այս կապակցությամբ։

«Ես տեսել եմ այդ հաղորդագրությունը: Այս պահին միայն հետևյալը կարող եմ ասել: Հուսով եմ՝ դա ճիշտ չէ: Մենք տեսել ենք, թե ինչպես են Սիրիայի մարտական դիրքերից սիրիացի մարտիկները տեղափոխվում Լիբիա` ստեղծելով անկայունություն, ավելի մեծ խառնաշփոթ, ավելի լուրջ ընդհարումներ, ավելի լայնածավալ ռազմական գործողություններ: Այդ քալը նույն հետևանքները կունենա նաև Լեռնային Ղարաբաղում: Այնպես որ, հուսով եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պոմպեոն, գրում է «Ամերիկայի ձայնը»:

«Երբ տիրում է խառնաշփոթ, երբ առկա է քաղաքական էթնիկական լարվածություն, որը աճում է այս սահմաններում երկարատև հակամարտության արդյունքում, այն միջազգայնացնելով, երրորդ կողմի՝ զենքի, զինամթերքի, համակարգեր, նույնիսկ պարզապես խորհրդականների տրամադրումը ավելի է բարդացնում իրավիճակը, մեծացնում մարդկային կորուստների ռիսկը և նվազեցնում խաղաղության հնարավորությունը»,- շեշտել է պետքարտուղարը:

Պոմպեոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կոչ է արել բոլոր կողմերին պարզապես զերծ մնալ նման գործողություններից։

«Մենք սա, անշուշտ, հաղորդել ենք ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին և Թուրքիային»,-ասել է նա:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ հայտարարարել է, որ 300 սիրիացի զինյալ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքով ուղարկվել է Բաքու՝ ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի ֆոնին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին