Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է Երևանից դուրս չգնալ

03 Հոկտեմբեր, 2020 08:45
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է Երևանից դուրս չգնալ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին, որոնք ներկայումս անվտանգ վայրում են, խուսափել երկրում ակարևոր ուղևորություններից: 

«ԱՄՆ դեսպանատունը հորդորում է Հայաստանում անվտանգ վայրերում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խուսափել երկրի ներսում տեղաշարժվել, եթե այդ ճանապարհորդությունն էական չէ: ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է չմեկնել Երևան համայնքից դուրս:

Նախորդ անվտանգության ահազանգերին համապատասխան՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նաև շարունակում է հորդորել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել լինել Երևանի հարավային հատվածում, Սևանա լճի արևելյան, M4 և M16 մայրուղիների արևելյան, Դիլիջան ազգային պարկի հյուսիսային հատվածներում, ինչպես նաև՝ Տավուշի մարզի՝ մինչև Վրաստան սահմանին: Մի ճանապարհորդեք դեպի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան», - ասվում է հայտարարության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին