Կարևոր իրադարձություններ

Մակրոնը ԼՂ հարցով Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ է առաջարկել․ Reuters

02 Հոկտեմբեր, 2020 23:59
Մակրոնը ԼՂ հարցով Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ է առաջարկել․ Reuters

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ հաջող հեռախոսազրույց է անցկացրել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ, գրում է Reuters-ը։

Մակրոնը հայտարարել է, որ աշխատանքը կսկսվի ուրբաթ երեկոյից, քանի որ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ակտիվացրել է միջնորդի իր ջանքերը։

Նա նաև կրկնել է հրադադարի իր կոչը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին