Կարևոր իրադարձություններ

Էդմոն Մարուքյանը հանդիպել է մի շարք դեսպանների հետ. դեսպանները ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումը

02 Հոկտեմբեր, 2020 23:01
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը հանդիպել է մի շարք դեսպանների հետ. դեսպանները ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումը

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, իմ նախաձեռնությամբ հանդիպումներ եմ ունեցել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Քրիսթոֆեր Սմիթի (դեսպանին փոխարինող), Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։
Հանդիպումների ընթացքում բարձրացրել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի, Թուրքիայի դերակատարման և Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման հետ կապված հարցերը։
Հատկապես շեշտադրել եմ, որ Արցախի հիմնախնդիրը ռազմական լուծում չունի, իսկ սանձազերծված ագրեսիան պետք է օր առաջ դադարեցվի բոլոր հնարավոր միջոցներով:
Հանդիպումների ժամանակ դեսպանները ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումն ու գործադրվող ջանքերն իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի շրջանակներում: ԵՄ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է ԵՄ դիրքորոշումը և ձեռնարկվող ջանքերը իրադրության վերաբերյալ»:

 

Լրահոս

Դիտել ավելին