Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ․ հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին

02 Հոկտեմբեր, 2020 21:41
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել  ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ․ հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին: 

Զրուցակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի սահմաններին և ղարաբաղյան հակամարտության գոտում լարված իրավիճակի առնչությամբ և ընդգծել անհապաղ հանգուցալուծում գտնելու կարևորությունը:

Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարության կարևորությունը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին