Կարևոր իրադարձություններ

Վերջին 24 ժամում հակառակորդն ունի 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր․ Արծրուն Հովհաննիսյան

02 Հոկտեմբեր, 2020 21:16
Վերջին 24 ժամում հակառակորդն ունի 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտերը շարունակվել են, ուղղությունները նույնն են, մեր զինված ուժերը հետ են մղում բոլոր հարձակումները։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան։

«Վերջին 24 ժամում հակառակորդն ունի 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր։ Բոլոր տեսակները միասին վերցրած, այդ թվում, անիվավոր զրահապատ տեխնիկան, հակառակորդը կորցրել է մոտ 45 միավոր, կորցրել է 6 ինքնաթիռ, որոնցից մեծ մասը օդում չի խոցվել, կորցրել է նաև 3 ուղղաթիռ ու 6 ԱԹՍ»,- ասաց Հովհաննիսյանը:

«Այսօր հեռահար հրթիռային միջոցներով թշնամին 2 անգամ հարվածել է Հադրութ քաղաքին, նույնքան՝ Ստեփանակերտին։ Թիրախավորվում են այլ բնակավայրեր, ենթակառուցվածքներ։ Ծանր մարտերը շարունակվում են հյուսիսում և հարավում։ Հիմնականում շարունակում ենք պաշտպանողական, որոշ տեղերում՝ այլ բնույթի գործողություններ»,-նշել է Հովհաննիսյանը։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին