Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահը ստորագրել է հրամանագրեր՝ պարգևատրելու մասին

02 Հոկտեմբեր, 2020 21:07
Արցախի նախագահը ստորագրել է հրամանագրեր՝ պարգևատրելու մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 2-ին ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու մասին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվայան ծառայությունից։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է ԱՀ պաշտպանության բանակի 1 զինծառայող, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ 11 զինծառայող: «Արիության համար» մեդալով պարգևատրվել է 10 զինծառայող: «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է 7 պահեստազորային՝ հետմահու և ԱՀ պաշտպանության բանակի 19 զինծառայող:

 

 

Լրահոս

Դիտել ավելին