Կարևոր իրադարձություններ

Վրաստանի տարածքով Ադրբեջան զինյալներ տեղափոխելու լուրը կեղծ է. Վրաստանում ՀՀ դեսպանություն

02 Հոկտեմբեր, 2020 20:30
Վրաստանի տարածքով Ադրբեջան զինյալներ տեղափոխելու լուրը կեղծ է. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ․

«Հարգելի հայրենակիցներ,

Համացանցում կրկին շատ ակտիվ կերպով ապատեղեկատվություն է տարածվում, որ ավտոբուսներով Վրաստանի տարածքով պատրաստվում են զինյալներ տեղափոխել Ադրբեջան և ջավախահայերին կոչ է արվում փակել վրաց-թուրքական բոլոր անցակետերը։

Հայտնում ենք, որ վերոնշյալ տեղեկատվությունն ամբողջովին կեղծ է և միտում ունի լարվածություն ստեղծել ջավախահայության շրջանում և հայ-վրացական հարաբերություններում։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը կրկին հորդորում է զերծ մնալ նմանօրինակ կեղծ լուրեր տարածելուց, որոնք հատկապես այս ժամանակահատվածում խիստ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ»

 

Լրահոս

Դիտել ավելին