Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին․ Վլադիմիր Զելենսկի

02 Հոկտեմբեր, 2020 19:26
Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին․ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ  Վլադիմիր Զելենսկին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ուկրաինա 24» հեռուստաընկերության եթերում Գերագույն Ռադայի պատգամավոր «Ժողովրդի ծառա» (“Слуга народа”) կուսակցության անդամ Լյուդմիլա Մարչենկոն հայտնել էր, որ Կիևը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին