Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտի հրթիռակոծության հետեւանքով վիրավորվել է ԱԻ ՊԾ 8 ծառայող. ԱԻՆ-ը հերքում է 10 ծառայողների զոհվելու լուրը

02 Հոկտեմբեր, 2020 16:58
Ստեփանակերտի հրթիռակոծության հետեւանքով վիրավորվել է ԱԻ ՊԾ 8 ծառայող. ԱԻՆ-ը հերքում է 10 ծառայողների զոհվելու լուրը

Հոկտեմբերի 2-ին, ժամը 13։45-ի սահմաններում հրթիռակոծության է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքը, մասնավորապես մասամբ վնասվել է ԱԻ ՊԾ վարչական տարածքը, վիրավորվել են ԱԻ ՊԾ 8 ծառայողներ, ովքեր տեղափոխվել են Ստեփանակերտի բժշկական կենտրոն։

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ըստ նախնական տվյալների՝ փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։

Մամուլում շրջանառվող տեղեկատվությունը այն մասին, որ զոհվել են ԱԻ ՊԾ 10 ծառայողներ, իրականությանը չի համապատասխանում։

 

Լրահոս

Դիտել ավելին