Կարևոր իրադարձություններ

Մինսկի խումբը նպատակ ունի՝ հասնելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը. հայտարարություն

02 Հոկտեմբեր, 2020 16:58
Մինսկի խումբը նպատակ ունի՝ հասնելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը. հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նպատակ ունեն՝ հասնելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը և հնարավորինս արագ, առանց նախապայմանների բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լը Դրիանի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցներից հետո տարածած հայտարարությունում, հայտնում է ТАСС-ը։

«Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, անկողմնակալ դերակատարություն կունենա ռազմական գործողությունների դադարեցման ու առանց նախապայմանների ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման համար»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին