Կարևոր իրադարձություններ

ԵՄ գագաթնաժողովում կոչ է արվել դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում

02 Հոկտեմբեր, 2020 15:05
ԵՄ գագաթնաժողովում կոչ է արվել դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում

Եվրամիության գագաթնաժողովի անդամները Բրյուսելում կոչ են արել Բաքվին և Երևանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ:

Գագաթնաժողովի արդյունքներով ԵՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ ԵՄ երկրները անընդունելի են համարում մարդկային կորուստները և Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքները խաղաղ բնակչության համար:

Բրյուսելն անընդունելի է համարել նաև արտաքին միջամտությունները առկա իրավիճակին՝ դրանք համարելով անընդունելի և հայտնելով, որ երրորդ կողմի միջամտություններն առավել են սրում իրավիճակը: Եմ անդամները կարծում են, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է բանակցություններ սկսեն առանց նախապայմանների:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ֆրանսիան փաստեր է ստանում Թուրքիայի օժանդակությամբ սիրիացի ջիհադիստներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մասին: Ըստ Մակրոնի՝ սա շատ «լուրջ նոր փաստ է», որը փոխում է իրավիճակը: Նա այդ մասին խոսել է նաեւ ԵՄ գագաթնաժողովի ժամանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին